«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նեղացած է մշակութային գործիչներից։ Նրան զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ արվեստագետներ նեղ պահին երես են թեքել Սերժ Սարգսյանից և անցել են ընդդիմության ճամբար։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Ռիտա Սարգսյանը մտերիմների հետ զրույցում ընդգծել է, որ գրեթե բոլոր մշակութային գործիչներին ու մշակութային օջախներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրենց իսկ խնդրանքով, հովանավորել է հարյուրավոր
համերգներ, սակայն այսօր միակ հավատարիմը իրենց կողքին մնացել է Ավետ Բարսեղյանը։
Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ականատես են եղել, թե ինչպես է Ավետ Բարսեղյանը իր կնոջ հետ Լոս Անջելեսի «Աստղերի փողոցում» բնակարան որոնում գնելու նպատակով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համար