Լիլիթ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այն, որ “Սասնա Ծռերը” հերոսներ են, դա պարզ է, այն որ նրանք պետք է դուրս գան բանտից դա ևս ակնհայտ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, ու կոնկրետ “Սասնա Ծռերի” հետ կապված նա նույպես խոսել է ու ասել, որ պետք է ելքեր փնտրել՝ նրանց ազատելու համար:
Փաշինյանը խոսեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահնջի մասին՝ ասելով, որ ամեն բան իր ուշադրության տակ է և բոլոր հարցերին պատասխան կտրվեն:
Այս օրերին մի խումբ ակտիվիստներ, “Սասան Ծռերի” հարազատների հետ փակում էին փողոցներ՝ պահանջելով տղաների ազզատ արձակումը: Մի խումբ ակստիվիստներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Մի կողմ թողնելով այն, որ շատերը իսկույն մոռացան Փաշինյանի առաջնորդ լինելը, նրա խոսքին հետևելը, պետք է նկատենք, որ այդ ակտիվիստների շարքերում կան որոշ մարդիկ, ովքեր առիթ ու պահ են փնտրում միԾինգ ու ցույց անելու, կամերայի առջև երևալու ու էս ազգի համար կյանք տվողի դերում հայտնվելու համար:
Ներեղություն խնդրելով բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իսկապես ազնիվ մղումներով են ցույցեր անում, ճանապարհներ փակում ու դժգոհության այլ մեթոդներ կիրառում, պետք է խոսել նաև սրանց մասին:
Այլևս անհնար է լռել ու չխոսել՝ այդ ազնիվ մարդկանց մեջ թաքնված ցուցամոլներին: Որքան էլ որ այս երկու դեպքրը կապ չունենան իրար հետ, միևնույն է նման մարդկանց համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ՝ ձևը:
Ահա սրանք են, որ անպոչ գդալի պես խառնում են ամեն բան, խոսում բոլրից բարձր ու շատ, մեղադրում մյուսներին թե սադրում ու փորձում են կոնֆլիկտ ստեղծել ժողովրդի մեջ:
Էն մարդիկ, ովքեր իրավասու են խոսել նրանց անունից՝ լուռ են, ովքեր նրանց մարտական ու գղափարական վաղեմի ընկերներն են՝ լուռ են: Բայց ինչպես հայտնի է, դատար դույլը ավելի բարձր է զրնգում:
Ախր այ ձեր ցավը տանեմ, ինչ է դուք չգիտեք, որ բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվում, դուք չգիտեք, որ Փաշինյանը տեղյակ է բոլոր խնդիրներից, ու փորձում է կարգավորել:
Իհարկե, դուք ամեն բան էլ լավ գիտեք, ուղղակի ձեզ պետք է, որ մի քանի հոգի քաջալերանքի խոսքեր ասի ու քոմենթներում գրի թե դուք ինչ պայքարող տեսակ եք:
Այնպես թե այնպես այդ բոլոր հարցերը լուծվելու են, պետք չի իզուր տեղը մեջ ընգնել, որ հետո ասեք թե առանց ձեզ ոչինչ չէր ստացվի:
Իհարկե հանրապետականներն ամեն բան փորձելու են անել, որպեսզի վարչապետի ու ժողովրդի միջև սեպ խրվի, սակայն որևէ մեկին մեղադրելուց առաջ գիտակցեք թե ինչ եք անում ու առաջինը դուք մի տրվեք սադրանքների: