Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար նոր հրամանագիր է ստորագրել.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր: Ինչպես մանրամասնում է armlur.am-ը  ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ • Վոլգոգրադ • Եկատերինբուրգ • Կազան • Կալինինգրադ • Մոսկվա • Նիժնի Նովգորոդ • Դոնի Ռոստով • Սամարա • Սանկտ Պետերբուրգ • Սարանսկ • Սոչի Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝ • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև`

ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը: Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.