Այսօր քաղաքապետարանի դիմաց ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղի ունեցած ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը ատրճանակ է հանել ու օդ պարզել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armday.am-ի թղթակիցը, ոստիկանները, նկատելով սա, անմիջապես մոտեցել են նրան ու փաստաթղթեր պահանջել։
Երիտասարդը, պարզվել է, փաստաթղթեր չի ունեցել ու առաջարկել է ոստիկաններին իր հետ գնալ, որպեսզի տանը փաստաթղթերը ցույց տա։
Այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ։