ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն առաջին ազատումն է արել.

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջին ազատում է արել:

Ոստիկանապետի պաշտոնը ստանձնելու հենց հաջորդ օրը՝ մայիսի 11-ին,ինչպես մանրամասնում է armtimes.com -ը Օսիպյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանին:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, միայն, որ ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են:

Առաջիկայում նույնպես կադրային փոփոխություններ են սպասվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.