Արևմուտքը մտադիր է սառեցնել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի օֆշորները. Российский Диалог
Արևմուտքը հետաքննություն անցկացնելուց հետո մտադիր է սառեցնել ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա մտերիմ գործարարների բանկային հաշիվները: Այս մասին գրում է «Российский Диалог»-ը:
Պարբերականը՝ հղում անելով «Բաղրամյան 26»-ի Telegram-ալիքին, հայտնում է, որ Արևմուտքի գործողությունների վերջնանպատակն արտերկրում հայտնաբերված բոլոր ֆինանսական միջոցների վերադարձն է Հայաստանում:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ նա Սերժ Սարգսայնի օֆշորների բացահայտման հարցով միջազգային մի շարք կազմակերպություններից առաջարկներ է ստացել:
Գրիգորյանը խնդրել է Սարգսյանի նախագահության կոռուպցիոն համակարգից տուժած բոլոր գործարարներին իրեն համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Պարբերականը նշում է, որ ՀՀ նախկին նախագահի շրջապատի ամենավառ ներկայացուցիչը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, ով, ենթադրաբար, գնել է Հայաստանի էլցանցերն օֆշորային գործարքի օգնությամբ:
Գրիգորյանը նշում է, որ ավելի վաղ այդ կազմակերպությունները սառեցրել էին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հաշիվները՝ 22 միլիարդ դոլարի չափով:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին