Ընենց եմ ուզում լինի ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին… շատ եմ ուզում. Ոստիկանապետ

 

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն «Ազատության» ռադիոկայանի եթերում անդրադարձավ լրագրողների նկատմամբ թաղային հեղինակությունների գործողություններին։

Հարցին՝ եթե լինի նախընտրական շրջան ու քարոզարշավի ընթացքում նորից թաղային հեղինակությունների կողմից բռնության ենթարկվեն լրագրողները, ինչպիսի՞ն է լինելու ոստիկանության գործողությունները,

Ինչպես մանրամասնում է politik.am -ը Օսիպյանը պատասխանեց. «Ընենց եմ ուզում լինեն նախընտրական, ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին… ընենց շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում»։

Հարցին՝ պատժելո՞ւ են, Վ. Օսիպյանն արձագանքեց. «Կլինի, կտեսնենք»։

«Ոստիկանությունն ուղղակի պարտավոր է ապահովել հասարակական կարգ, ես ինքս իմ մոտեցումներն ունեմ, եթե այդ օրերը գան, մոտենան, ես իմ պահանջները կդնեմ», — ասաց նա, հավելելով, որ Հայաստանի պատմության մեջ կլինեն նախադեպը չունեցող ընտրություններ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.