VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին

Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր անձական էջում պատմել է, թե ինչպես VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին:

«Այն ինչ այսօր կատարվեց, մի քիչ տխրեցրեց ինձ: Գոնե ես նման բաներից չեմ ուրախանում, որովհետև ինքնադրսևորվելու տարիքից անցել եմ:

Պատմում եմ ականատեսի աչքերով.

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ, հավանաբար գնում կատարելու: Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել:

Խանութի բոլոր աշխատողները «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:
Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից:

Իսկ հիմա կարծիքս:

Մարդակերությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ատելությունը, մեր մեջ թշնամիների փնտրելը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Բոլորս էլ դժգոհ ենք եղել: Բայց ադեկվատությունը կորցնելը, ոչ միայն չի օգնի լավ երկիր կառուցելու համար, այլ կտա հակառակ էֆեկտը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.