Դե արի ու մի հավատա, որ «ԵՐԿԻՐՍ ԵՐԿՐԻ է նմանվում․․․»

 

Երեկ, զինծառայող եղբայրներս ծնողներիս անհավատալի լուր են հայտնել․ Դե արի ու մի հավատա, գրում է Մենք ենք մեր ֆիլմերը  էջը, որ երկիրս երկրի է նմանվում

Անցյալ տարվա Փետրվար ամսից մինչև երեկ՝ ինչ զույգ եղբայրներս գնացել են բանակ, ծնողներս ամեն ամիս, 2 անգամ, 2 հոգու համար նախատեսված ծանրոց են ուղարկել նրանց, որն իր մեջ պարունակում էր տարբեր տեսակի, անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, շորեր, զինվորական համազգեստ և կոշիկ, ինչպես նաև մի փոքրիկ «տուլիկ» (չեմ ուզում նշել, թե դա ամեն անգամ որքան գումար է կազմել, բայց վստահեցնում եմ, քիչ չէր)։

Այս ընթացքում չեմ էլ կարող հաշվել, թե որքան գողություն է եղել եղբայրներիս և իրենց ընկերների մոտից, քանի որ ոչ բոլորի ծնողներն ունեն հնարավորություն՝ ամեն ինչով ապահովելու, իրենց երեխաներին։

Բայց, քանի որ բոլորս էլ վերջին շրջանում համոզվեցինք, որ Փաշինյանի ասածն ասած է, ուստի տեղի ունեցավ անսպասելին․ երեկ եղբայրներս ծնողներիս տեղեկացրել են, որ ոչինչ պետք չէ իրենց, որ ծանրոց չուղարկեն, քանի որ այլևս ամեն ինչ ունեն։

Դե արի ու մի հավատա, որ ԵՐԿԻՐՍ ԵՐԿՐԻ է նմանվում․․․»

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.