Նշենք, որ համաժողովրդական այս մեծ շարժումը, որ դարձավ հեղափոխություն, իր հետ բերեց այնպիսի արագ զարգացումնե, որոց հասարակության մեծ մասը չէր սպասում..
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նշանակել է բոլոր նախարարներին և վերջնական տեսքի բերել կառավարությանը:
Երկրում տիրող փոփոխություններն ընթանում են անասելի մեծ թափով, և ժողովուրդն օր րի զգում է այդ դրական փոփոխությունները...
Ձեր ուշադրությնն ենք ներկայացնում ուշագրավ մի դեպք, որի մասին իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը...
...Ժողովուրդդդ, Էն որ ասում են անխնա տարածել է, Ես էլ էդ բառի վրա մեռնում էի, Հիմի էս պահն ա:
Ոստիկանը կանգնացրեց եղբորս, մոտեցավ, մենք էլ հասցրել էինք ռեմենները գցել:
Խնդրեց վարորդական իրավունքը, հետո ապպան, հետո էնքան խնդրանքով, էնքան խաթրով, համոզելով, մեր փոխարեն զղջալով, որ մենք առանց ռեմենի ենք.
«Տարոն ջան, գցեք ռեմենը, նոր շարժվեք էլի»։
Աման, Էս ինչ դրախտ ա դառնում երկիրս:
Կներեք ժողովուրդ, ես շուտ պիտի գայի Դանիայից, հաստատ իմ գալն էլ է պատճառը:
Հիացած եմ էս ոստիկանով: Տարածեք, որ շնորհակալությունս նրան հասնի: