Մեր հարցին, թե ի՞նչ է երազում՝ նա պատասխանեց. (Տեսանյութ)

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր  իր որդու՝ 9-ամյա Հովսեփի հետ aravot.am -ի հետ զրույցում էր:

Մեր հարցին, թե ի՞նչ է երազում՝ նա պատասխանեց. «Ուզում եմ գնալ մանկական «Եվրատեսիլ»:

Երեխան վստահեցրեց, որ ինքը լավ է երգում, եթե գնա՝ կհաղթի: Երգի պարապմունքների չի գնում, պարզապես վստահ է՝ բնածին տաղանդ ունի:

Հարցրեցինք՝ հայրիկը գո՞հ է լինում, երբ նա երգում է՝ երեխան պատասխանեց, որ նա ժամանակ չի ունենում, իրեն չի լսում:

Մեր հարցին՝ Շարմազանովը չի՞ կարողանում դասավորել, որ դու գնաս «Եվրատեսիլ», այդքան ծանոթներ, շրջապատ ունի՝ Հովսեփը պատասխանեց. «Չէ, պիտի պարապեմ ես, որ գնամ: Իմ քույրիկն էլ, երբ մի անգամ երգեց, սաղ զարմացել էին»:

Հովսեփը վստահեցրեց, որ հայրիկի նման քաղաքական գործիչ չի ուզում դառնալ. «Հետաքրքիր չի»: Իսկ թե ինչպես է Շարմազանովի համար հետաքրքիր եղել՝ երեխան պատասխանեց. «Ինքը միշտ ասում է, որ չի իմացել, պատահական է ստացվել»:

Հարցին՝ պատգամավորներից ո՞ւմ ես ճանաչում, հավանում՝ նա պատասխանեց. «Իմ պապային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.