Քաղաքացին ընկել է վերելակի խցիկի վրա.

Մայիսի 13-ին, ժամը 08:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես մանրամասնում է  armlur.am-ը դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.