Ով է ՆիկոլՓաշինյանին առաջարկել քայլարշավի գաղափարը, բաց ձեռքերի միտքը, Նիկոլի կերպարը…
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ուսապարկում առաջին անհրաժեշտության իրեր են։ Այս մասին ասել էր նրա կինը` Աննա Հակոբյանը։Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանը և նրա համախոհների խումբը ոտքով անցել են ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Ակցիայի վերջին կանգառը Երևանն է եղել:
«Նրա ուսապարկում ամեն պահի պետքական իրեր են, օրինակ` հեռախոս, հեռախոսի մարտկոցներ, գլխարկ, ակնոց, արևային ակնոց, թաց անձեռոցիկ, «սանտավիկներ»։ Այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է։ Երբեմն պատահում է, որ բաճկոնն է հանում, դնում ուսապարկի մեջ, երբ շոգում է», — նշել էր Հակոբյանը։
«Իմ քայլը» երթը վերածվել էր բողոքի զանգվածային ակցիայի ապրիլի 16-ից:
Ահա այն անձը, ով առաջարկել է քայլարշավի գաղափարը, բաց ձեռքերի միտքը, Նիկոլի հագ ու կապը ու էլի լիքը բաներ: Ծանոթացեք` Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: