Փաշինայնը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել էր հետևյալը. «Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից:

Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ոչ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է:

Երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: «Որ պահին չի լինի հանրային աջակցությունը, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնալու արտահերթ ընտությունների, վարչապետը նշեց, որ շատ հնարավորություններ կան դրան գնալու: “Եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան”,- հավելեց նա:

Հարցին, թե ի՞նչ ժամկետներում են գնալու արտահերթ ընտրության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց...

Մանրամասները տեսանյութում՝

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.