Ինչպես արդեն տեղեկացրել ենք arenanews.am-ի տեղեկությամբ այսօր, ըստ ամենայնի, ազատ կարձակվի Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Պաշտպանության նախարարի այս պահին դատարկ աթոռին հավակնում է նաև Բաբաբյանը. նրա թեկնածությունն այս պաշտոնում քննարկվել է ու չի բացառվում, որ շուտով լսենք այս նշանկման մասին:
Հիշեցեննք, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ հրաժարական տվեց ու հայտարարեց, որ չի պատրաստվում աշխատել նոր կառավարության հետ:
Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017-ի մարտի 23-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մեղադրանքն առաջադրվել էր Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սամվել Բաբայանի համար որպես պատիժ սահմանվել էր 6 տարվա ազատազրկում: