Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ինչպես մանրամասնում է armlur.am -ը որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: