Մի խումբ ակտիվիստներ այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. «Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ»։ Հավելենք, որ այս շարժումը կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր շարժման հետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am