Մովսես Հակոբյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց առաջ հայտարարել էր, որ դառնալով վարչապետ՝կադրային ջարդ չի իրականացնելու, սակայն պետական կառավարման համակարգից հեռացնելու է բոլոր նրանց, ովքեր հայտնի են կոռուպցիոն սկանդալներով և վնաս են հասցրել պետությանը:

Այս հայտարարության համատեքստում կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյանի վարչապետության ընթացքում առաջին պաշտոնյաներից, ով հրաժեշտ կտա իր պաշտոնին, լինելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը:

 

ԳՇ պետն այս տարիներին հայտնվել է բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում, հատկապես այն ժամանակ, երբ զբաղեցնում էր Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի պաշտոնը: Հակոբյանի կոռուպցիոն գործունեության մասին բազմիցս հրապարակումներով հանդես է եկել ընդդիմադիր գործիչ, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Հակոբյանի կոռուպցիոն գործունեությունը հիմնականում կապված է եղել ԱՀ ՊԲ և ՀՀ ՊՆ գնումների գործընթացի հետ, որոնց մասնակցել են նաև նրան պատկանող կամ նրա հետ փոխկապակցված անձանց ընկերություններ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.