Ազգային Ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հնարավորությունը լուրջ խուճապ է առաջացրել նախկին բազմաթիվ իշխանավորների մոտ:
Խուճապահար պաշտոնյաների թվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ինչպես մանրամասնում է politik.am- ը նախ նա մտահոգ է սեփական անձեռնմխելության համար, ինչպես նաև իր որդու Տիգրան Խաչատրյանի ճակատագրով: Նախկին մարզպետն ու իր որդին անցնում են մի քանի քրեական գործերով և նրանց ազատության մեջ գտնվելը կապված էր միայն Սերժ Սարգսյանի իշխանության գլուխ լինելու հետ: իսկ հիմա, երբ չկա Սերժ Սարգսյանի իշխանությունը պարզ է, որ չկա նաև Խաչատրյաններին տրված անձեռմխելիությունը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը:
Այս սպանության համար մեղադրվեց մարզպետի թիկնապահը չնայած շրջանառում էին խոսակցություններ, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է հենց Սուրիկ Խաչատրյանը:
Այս սպանության մասին ԱԺ-ում խոսել է նաև Փաշինյանը՝ հնչեցնելով մեղադրանք Սուրիկ Խաչատրյանի հասցեին և համոզմունք հայտնելով, որ ըստ կատարված սպանությանը վերաբերվող փաստերի, հենց Խաչատրյանն է սպանություն իրականացրել:
Սուրիկ Խաչատրյանի որդին էլ անցում է մի քանի այլ քրեական գործերով: Ու հիմա պարզ է, որ Խաչատրյանները վտանգավոր են համարում իրենց Հայաստանում մնալը՝ Փաշինյանի ղեկավարման ընթացքում: Կան խոսակցություններ, որ նրանք պատրաստվում են անգամ արտագաղթել Հայաստանից: