Հայտնի է, թե ինչու են Կոստանյանն ու Բեգլարյանը քաշքշել իրար.

 

ԳՄ նիստ էր հրավիրված, որի ընթացքում վիճաբանություն է եղել Գագիկ Բեգլարյանի և Գևորգ Կոստանյանի միջև։

Politik.am-ի տեղեկություններով` Գևորգ Կոստանյանը փորձել է բարևել Բեգլարյանին, ով կանգնած է եղել այլ ՀՀԿ-ականների հետ: Բեգլարյանը ի պատասխան Կոստանյանի բարևի հայհոյել է նրան, որից հետո նրանք հարվածել են իրար:

Բեգլարյանի և Կոստանյանի ջրերը դեռ 2016 թվականից մեկ առվով չեն հոսում: Բանը նրանում է, որ Կոստանյանի գլխավոր դատախազ եղած ժամանակ Բեգլարյանի մտերիմների նկատմամբ գործեր հարուցվեցին: Հարուցված գործերը խոցել են Բեգլարյանի սիրտը ու նա Կոստանյանին դեռևս իր թշնամին է համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.