ՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդեն հայտարարել է, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին կտա այնքան ձայն, որպեսզի նա դառնա ՀՀ վարչապետ:
Սակայն ՀՀԿ-ականները որոշել են շատ ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հանկարծ Սերժ Սարգսյանից ավել ձայն չստանա:
Ըստ Politik.am-ի ունեցած տեղեկությունների Փաշինյանին կքվեարկեն 11 ՀՀԿ-ականներ: Քվեարկողների թվում կլինեն գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, բոլոր գործարար պատգամավորները, իսկ կուսակցության քաղաքական թևը ինչպես նախկինում այս անգամ էլ չի քվեարկի Փաշինյանի օգտին: