Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի Հայաստան գալու մասին երեկ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը: Նրա թռիչքը վաղն է, ժամը 20:15-ին ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձի միջոցով կոչ արեց բոլորին պատշաճ դիմավորման արարողություն կազմակերպել ու հավաքվել օդանավակայանի տարածքում:
«Ես իհարկե անձամբ կդիմավորեմ Սերժին, կուղեկցեմ նրան Հանրապետության հրապարակ, կարծում եմ ժամը 21:00-ին մենք արդեն հրապարակում կլինենք ու կարճ ելույթ կունենանք, կպլանավորենք նաեւ հաջորդ օրվա անելիքները:
Եկեք պայմանավորվենք, որ մենք այդ դիմավորման արարողությունը հավուր պատշաճի կկազմակերպենք: Հույս ունեմ՝ ինքնաթիռը ժամանակին կժամանի, իհարկե փոքր ուշացում հնարավոր է: Դիմավորում ենք նրան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, որովհետեւ կարծում եմ ներսում չենք տեղավորվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: