Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանում չառաջանա ֆորսմաժորային իրավիճակ, ապա մայիսի 8-ին մենք կունենանք Նիկոլ Փաշինյանինորպես ՀՀ վարչապետ:Ինչպես մանրամասնում է politik.am -ը Փաշինյանը հեղափոխության արդյունքում է եկել իշխանության ու, հետևաբար, իր քայլերն էլ պետք է լինեն հեղափոխական, որպեսզի հանրությունը տեսնի, որ կատարվում են քայլեր, որոնք մեր երկիրը տանելու են դեպի առաջընթաց:
Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ Ազգային ժողովում խոսել է մոնոպոլիաներից և մասնավորապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին տրված մոնոպոլիաներից: Ալեքսանյանը, իսկապես, ՀՀ իշխանությունների կոռումպացվածության և մոնոպոլիաների սիմվոլն է, ու Փաշինյանի իշխանության գալու դեպքում տրամաբանական է, որ մոնոպոլիաների դեմ իրականացվող գործողությունների առաջին հարվածը պետք է հասնի հենց Սամվել Ալեքսանյանին: