Ստորագրությունները «կայծակնային արագությամբ» աճում են.

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ասաց, որ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացը սկսվել է: 

Ինչպես մանրամասնում է  politik.am- ը Նշենք, որ այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է պատգամավորների թվի 1/3-րդի ստորագրությունները:

Ա. Միրզոյանը չասաց՝ կոնկրետ քանի ստորագրություն է հավաքվել, միայն նշեց, որ այդ ստորագրությունների թիվը «կայծակնային արագությամբ» աճում է:

Հարցին՝ այսօր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ անդամները հանդիպե՞լ են, Ա. Միրզոյանը պատասխանեց, որ դեռևս նման հանդիպում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցություններ հայտարարել են, որ սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու և կողմ է քվեարկելու առաջադրված թեկնածուին

«Քանի որ մենք գործ ունենք մի ուժի հետ, որն ադեկվատ չի գնահատում իրականությունը, հիմա ասել են, որ քվեարկելու են, բայց ես չգիտեմ՝ վաղն իրենց ով՝ ինչ կստիպի: Կարծում եմ՝ սա վերջնական հայտարարություն է, բայց մենք գործ ունենք մարդկանց հետ՝ Սերժ Սարգսյանի և այլոց, որոնք փորձում են այս մարդկանց օգտագործել ինչ-որ անձնական երաշխիքների համար, որի կարիքը չկա»,-հայտարարեց Ա. Միրզոյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.