Ռուբեն Հայրապետյանը հարվածել է իր ճանապարհը փակած դպրոցականին. (Տեսանյութ)

 

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում:  Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության մեջ է մտել Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների հետ:

Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային:

Կատարվածի վերաբերյալ  Yerkir.am-ը  փորձեց մեկնաբանություն ստանալ Հայրապետյանից: «Հազար անգամ ասել եմ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- մեր լրագրողին ասաց նա:

Բնակիչները Հայրապետյանին հորդորել են ոտքով անցնել ճանապարհը, սակայն նա չի համաձայնել: «Սաղ քաղաքը ոտքով է քայլում, դուք էլ քայլեք»,- դիմելով Հայրապետյանին` ասել է ցուցարարներից մեկը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայրապետյանը բանակցում բնակիչների հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.