Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Ելույթի ժամանակ, դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին, Միքայելյանն ասաց. «Մատդ խի՞ ես թափ տալիս»: Ապա շարունակում է, որ միջանցքում կխոսեն: Ըստ երևույթին` Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ Միհրան Պողոսյանը միջամտել է:
Միքայելյանի ելույթից հետո Միհրան Պողոսյանը փորձում էր դուրս գալ նրա հետևից, ինչը սակայն նրա գործընկերները կանխեցին: ArmLur.am-ի ներակյացրած կադրերում երևում է, թե ինչպես է առաջինը ոտքի կանգնում Վահրամ Բաղդասարյանը, հեռվից վազում է Արման Սաղաթելյանը, տեղից վեր է կենում նաև Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: