ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի ընտրությունը: վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանըչկարողացավ ստանալ ձաների մեծամասնությունը և ընտրվել վարչապետ:
Իրավիճակը այս պահից սկսված սրվում է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Politik.am-ի ընթերցողները Էջմիածին քաղաքից տեղեկացնում են, որ տեղի ԵԿՄ գլխավոր գրասենյակի մոտից
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի կողմնակիցների ավելի քան 40 ավտոմեքենաներ, որոնք լցված են եղել երիտասարդներով շարժվել են դեպի Երևան:
Երևանում հնարավոր են սադրանքներ, որոնք պետք է հիմք տան իշխանություններին ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ: Եվ մեր զրուցակիցների խոսքով գեներալ Մանվելի կողմնակիցների կողմնակիցների շարժը դեպի Երևան կարող է հենց հնարավոր սադրանքների հետ կապ ունենալ: