Մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ում անցկացվում են վարչապետի ընտրությունները։ Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է ապրիլի 30–ին։ Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու` «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
ՀՅԴ–ն և «Ծառուկյան» դաշինքն ավելի վաղ հայտարարել են միասնական թենածուին աջակցելու մասին։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։