Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող ինչպես մանրամասնում է
armlur.am -ը տեղեկություններով` ՕԵԿ քաղաքական խորհուրդը հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին: Կոչ ենք անում ԱԺ բոլոր խմբակցություններին` անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում:
Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը: Շնորհավորում ենք հայ ժողովրդին մայիսի 1-ի և այս զարթոնքի առիթով:
ՕԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ