oratert.info - գրում է. Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:
Համաժողովրդական շարժմանը միացել են աշխարհի ամենատարբեր ծայրերից: Նանց մեջ են նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայեր:Շարժման առաջին օրերին պայքարին միացավ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև մի շարք հայտնի հայեր իրենց աջակցման խոսքը հղեցին հայ ժողովրդին:Ապրիլի 30-ին, Հանրապետության հրապարակում հավաքվածներին խոսք է ուղղել հանրահայտ լողորդ Շավարշ Կարապետյանը:
«Պարոն Փաշինյան, իմ շնորհակալությունը քեզ, երևի սա վերևից է եկել, որ մենք ավելի շատ սիրենք միմյանց և ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- հույզերը չթաքցնելով անկեղծացել է Շավարշ Կարապետյանը:
«Սերը վառել չի լինի, սերը սպանել չի լինի, եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի»,- ելույթը եզրափակել է լողորդը: Ելույթով հանդես եկավ նաև դերասանուհի Արսինե Խանջյանը: Պայքարին աջակցլու համար, Ֆրանսիայից Հայաստան է ժամանել նաև սիրված դերասան Վարդան Պետրոսյանը:
...Հայաստան եմ ժամանել՝ մայիսի 1-ի հանահավաքին ներկա լինելուհամար... - աել է Վարդան Պետրոսյանը:
Նա նշել է նաև, որ այս շարժումը իր մեջ իրական մարդասիրություն է պարունակում: