Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հատուկ Պետական Պաշտպանության Ենթակա Անձանց Անվտանգության Ապահովման Մասին օրենքի 5-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն.«Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին,
ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ»:
Քանի որ Ժողովրդական շարժման առաջնորդի ֆիզիկական անվտանգությունն այս պահին պետական անվտանգության խնդիր է, վարչապետի պարտականությունները կատարող պաշտոնյան անհապաղ պետք է ընդունի այդ որոշումը»: