Ճիշտն ասած, ժամանակ չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ծանոթանալ, այսօր խորհրդարանում ինչպես մանրամասնում է lragir.am - ը լրագրողներին ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե կա՞ նման խնդիր, որ ինքը ՀՀԿ-ականներին ստիպելու է դեմ գնալ իրենց խղճին, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, Փաշինյանը պատասխանեց. "Դուք քաղաքական իրավիճակն ինքներդ եք տեսել, չեմ կարծում, թե նորից վերապատմելու անհրաժեշտություն կա":
Հարցին, թե վարչապետ ընտրվելու դեպքում կարո՞ղ է երաշխավորել, որ արատավոր երևույթները ՝ կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիան վերանալու են, համակարգը կազմալուծվելու է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. "Իհարկե, հակառակ դեպքում այս պրոցեսն իսկապես իմաստ չի ունենա":
Նա նշեց, որ մինչ այժմ ամեն ինչ արել է ժողովրդի միջոցով, այդ խնդիրները ևս լուծելու է ժողովրդի միջոցով: