Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օրերս տարածված տեսանյութերին, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի քաղաքացիներ ձու նետում մարդկանց վրա, գրել է․
«Քաղաքապետարանի հանրապետական աշխատակիցներ, դուք ձեր ձեռքով եք ձեզ վռնդում իշխանությունից, բոլորդ ճանաչում ենք ու այս օրվա , ոչ միայն, ձեր այլանդակ վարքագծի համար պատասխան եք տալու»:
«Այս տեսանյութի սադրիչներից մեկը քաղաքապետարանի Առևտրի և Վարչության բաժնի պետ Ա. Եդոյանն է:
Հենց այս բաժինն է պատասխանատու անտուն կենդանիների հիմնախնդրի համար, ահա թե ում ձեռքերում է գտնվում մեր խեղճ անտուն կենդանիների ճակատագիրը:
Տեսեք, թե ինչ արեցին համարձակ հայուհիները սադրիչ տղամարդկանց, ովքեր հավկիթներով հարվածում էին մարդկանց և մեքենաներին....