Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՌԴ պատգամավորների հետ, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը։
Հանդիպմանը մասնակցում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը։
Ռուսական կողմից խումբը գլխավորում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։