Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.

Ինչպես արդեն տեղեկացրել եինք  politik.am- ի տեղեկություններով  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գնում է կոշտ գործողությունների: Կարապետյանը հրահանգել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իր վաղեմի ընկեր Վարդան Հարությունյանին, որպեսզի հարկային տեռորի ենթարկեն` խոշոր բիզնեսին, որոնց ներկայացուցիչները աջակցում են համաժողովրդական շարժմանը: Հարկային մարմինների կողմից այցելություններ են լինում խոշոր գործարարներին և նրանց զգուշացնում են, որ եթե շարունակեն աջակցել շարժմանը, ապա լուրջ խնդիրներ կարող են ունենալ:

Նմանատիպ խոսակցություններ են ունենում նաև Մալաթիա տոնավաճառի, ինչպես նաև մյուս տոնավաճառների հավաքների դուրս եկող մանր բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Այս լուրից հետո Պետական եկամուտների կոմիտեն փորձել է տարբեր լրատվամիջոցների միջոցով հերքել այս ամենը, ասելով, որ չկան փաստեր։

Տվյալ նյութում մենք ներկայացնում ենք փաստերից մեկը, որը ներկայացրել է Նոր Կյանքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը։

Համայնքապետը մասնավորապես գրել է․

«Արալեզ համայնքի բնակիչ Արթուր Շամիրյանին պատկանող ԱՁ֊ի նկատմամբ հարկային ճնշումներ են եղել և իբր ՀԴՄ֊ի կտրոն չտրամադրելու պատրվակով վերջինս տուգանվել է 300.000 դրամ։ Ավելացնեմ, որ Արթուրը եղել է Արալեզ համայնքի ավագանու անդամ, իր կամքով հրաժարվել է ավագանի լինելուց և ակտիվ մասնակցել է Երևանում տեղի ունեցող հանրահավաքներին, իր խոսքերով այս կերպ փորձ է արվում նրան ետ պահել իր քաղաքացիական ակտրվությունից։
Ստորև ներկայացնում եմ ՊԵԿ֊ի կողմից կազմված տուգանքը և այն անձնավորություններին, ովքեր ներկայացել են որպես հարկային տեսուչներ»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.Կարապետյանի պատվիրած հարկային տեռորը՝ փաստերով.