NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անցել է իր սև գործին: Պարզվում է՝ քաղաքային տրանսպորտի վարորդներին մեկ առ մեկ ստիպում են փաստաթուղթ ստորագրել, որով ստիպում են պարտավորվել, որ ոչ մի դեպքում չեն մասնակցելու հանրահավաքների, երթերի ժամանակ փակել ճանապարհները:
Ստորագրված փաստաթղթերը գծատերերը հանձնում են քաղաքի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Փաստաթուղթը չստորագրելու դեպքում վարորդները ստիպված պետք է թողնեն իրենց աշխատանքը, որովհետև լավամարդ լինել փորձող քաղաքապետն ուզում է ամեն կերպ իրեն «ուժեղ տղա» ցույց տալ:
Նրա ինքնագնահատականի վրա հատկապես ազդել է երեկ մամուլում տեղ գտած մի հրապարակում, որտեղ ասվում էր, թե Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո հրավիրված ԳՄ նիստում, խորհուրդ է տվել ՀՀԿ-ականներին վարչապետի թեկնածու դիտարկել նաև Տարոն Մարգարյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս ամենից հետո պետք է հիշել հայտնի կոյուղաջրերի ակցիայի ժամանակ Տարոն Մարգարյանի թևավոր խոսք դարձած «Դեմը առ, դեմը առ» արտահայտությունը և հենց իր դեմն էլ առնել: