«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կոչ է արել «քաղաքացիներին իրենց ակտիվ եւ խաղաղ մասնակցությունն ունենալ համաժողովրդական շարժմանը՝ այն հասցնելով իր տրամաբանական ավարտին»
«Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը եւ ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը՝ որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
կոչ է անում այսօրվա իշխանություններին, հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն եւ ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին եւ շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության»,- ասված է հայտարարությունում:
Մանրամասները հայտնում է mediamax.am -ը