Ռուսաստանը առաջվա նման գտնում է, որ հայաստանում ծավալվող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են և հույս ունի,որ այնտեղ իրավիճակը շատ շուտով կկարգավորվի՝ կոնսենսուսային լուծման հիման վրա: Politik.am -ի տեղեկություններով այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ նա ընդգծել է, որ Կրեմլի դիրքորոշումը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է:
«Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակը և մոտ ժամանակներս արդեն կոնսենսուսի կհասնեն»,- ասել է Պեսկովը: «Մենք ուշադրությամբ շարունակում ենք հետևել իրավիճակին»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը: