Irakanum.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրենց աշխատակիցներին հրահանգել են սկսել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի PR-ն անել: Այս պահից սկսած նրանք իրենց սոցիալական ցանցերում պիտի գրառումներ անեն՝ ի օգուտ Կարեն Կարապետյանի, իսկ բոլոր այն աշխատակիցներին, ովքեր կհամարձակվեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, աշխատանքից կհեռացնեն:
Սա արվում է հենց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Կարեն Կարապետյանի հրահանգով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կայանալիք Կարապետյան-Փաշինյան բանակցությունները չեղարկվեցին, կողմերը համաձայնության չեն գալիս օրակարգի շուրջ: