Հենց նոր շտապ հաղորդագրություն ԲՀԿ-ից, տեսեք ինչ են պատրաստուվում անել.

Քիչ առաջ ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ միանում է համազգային ընդվզմանը եւ այժմ Հանրապետության հրապարակում է: Էնֆիաջյանը կոչ արեց իր կուսակից ընկերներին միանալ համազգային ընդվզմանը:

«Իմ բոլոր կուսակից ընկերներին, համակիրներին և համախոհներին կոչ եմ անում միանալ համազգային ընդվզմանը։ Ինքս այս պահին գտնվում եմ Հանրապետության հրապարակում և կրկին կոչ եմ անում բոլորին միանալ համազգային շարժմանը»,- գրված է Էնֆիաջյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նույն կոչն անում է նաեւ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը, կուսակցության քաղխորհրդի եւ Գագիկ Ծառուկյանի անունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ին, Հանրապետության հրապարակում շարունակվելու են խաղաղ անհնազանդության գործողությունները՝ ուղղված ՀՀԿ-ի իշխանության դեմ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com