Պարզվում է, եթե չլիներ Կարեն Կարապետյանի պատասխանատու քայլը, ապա կլիներ...

Այսօր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մի անսպասելի բան կատարվեց: Սա իսկական ֆուրոր էր հայ ժողովրդի համար, քանի որ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Բայց այստեղ ուշագրավն այն էր, որ սա տեղի չէր ունենա, եթե չլիներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պատասխանատու  հայտարարությունը՝ կապված ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հետ:

Նալրագրողների հետ զրույցումմասնավորապեսնշեց. «Այսօր մենք որոշում ենքկայացելեւ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազինորպեսզի միջնորդությունըԱզգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնիԵվ ես այս պահինգնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպմանորպեսզի բանակցենք եւ լուծումգտնենք

Վաղվա օրը չափազանց կարեւոր էեւ ես կարծում եմոր մենք այնքանտրամաբանություն կունենանք եւ սթափությունոր ամբողջ աշխարհին ցույց տանքանկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կաինչքան նեղվածությունինչքան չլուծվածհարցեր կանկարող են նստել եւ տրամաբանական լուծում գտնել»:

Փաստորեն ստացվում է, որ ամբողջ բեռն իր վրա վերցրեց մի մարդ, ով ժողովրդին հայտնի է «Դրայվով» վարչապետ անունով և նա դա կրկին հաստատեց:

Ինչևէ ստացվում է, եթե նա չնախաձեռներ այդ կարևորագույն քայլը, ապա հնարավոր էր լիներ մարտի 1: Նա փրկեց համայն հայությանը հերթական արյունահեղությունից:

Ինչու ենք այս մասին ասում, քանի որ այսօր իր ելույթի ժամանակ Պաշտպանության նախարարի արդեն պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն իր խոսքում չբացառեց, որ   կլինի բանակի ներգրավում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես տասը տարի առաջ մարտի 1-ին: Ուստի, հարկ է նշել, որ քաղաքակիրթ և ժողովրդավար ձևով Կարեն Կարապետյանին հաջողվեց երկխոսության գալ, ինչը չէր ստացվել մյուս քաղաքական գործիչների մոտ, ովքեր այս օրերին փորձում  էին բանակցությունների եզրեր գտնել Նիկոլ Փաշինյանի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ aznivnews.ru