Արտակարգ դեպք Արմավիրում. կրակել են ցուցարարների վրա, կա վիրավոր...

Երեկ երեկոյան Մեյմանդար- Երևան ճանապարհին հնչել են կրակոցները , տուժել է ավտոտեխսպասարկողը՝  փամփուշտը վնասել էր վերջինիս ոտքը: Տուժող քաղաքացին Հայանիստ գյուղի բնակիչ է: 

Դեպքի իսկությունը ճշտելու համար Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի հետ, ով մեր հետ զրույցում հաստատեց տեղեկության հավաստիությունը:

« Տուժող անձը աշխատում է մեր գյուղում , սակայն Էջմիածնի գրանցում ունի : Իր անուն ազգանունը այս պահին չեմ հիշում , բայց  Մուկուչ  են ասում »,-ասաց համայնքապետը:

Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները , որ ոստիկանի կողմից է վիրավորվել քաղաքացին , նշեց.

«Ճիշտ ասած ես այն պահին եմ հասել տեղ , երբ դեպքը արդեն տեղի ունեցել և ավարտվել է, չգիտեմ»,-եզրափակեց Բալաբեկ Սարկիսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.