Lragir.am -ը Գրում է.
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Խաղաղ կերպով և օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքի իրացումը համընդհանուր և ֆունդամենտալ իրավունք է բոլորի համար:
Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհարգեն այս իրավունքը և օրենքը կկիրառեն արդար ու հավասարապես՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային համապատասխան:
Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքին համապատասխան արտահայտման ազատության իրավունքն իրացնելիս, պետք է անմիջապես ազատ արձակվեն:
Խիստ կարևոր է, որ բոլոր կողմերը զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերել:Հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ վարչապետ Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճ հանդիպումը չի կանխել էսկալացիան»: