Քիչ առաջ, Արմեն Սարգսյանի Նիկոլ Փաշինյանի մասով, տեսեք ինչ է նա հայտնում.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմից տրամադրված հայտարարությունը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։

Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման:

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսեւորել զսպվածություն։

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.