Սերժ Թանկյանն այս գիշեր ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանում շարունակվող ցույցերին և Ֆեյսբուքում գրառում կատարել Փաշինյան-Սարգսյան առաջիկա հանդիպման վերաբերյալ:
«Հայաստանում բողոքը հետաքրքիր զարգացում է ստանում, ինչպես հաղորդում է BBC-ն: Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, կամ չփոխարինվի խորհրդարանի կողմից՝ ժողովուրդը չի դադարեցնի գործուղությունները:
Հուսանք, որ ժողովրդից շատ հեռու կանգնած մարդիկ հասկանում են դա: Հաշվի առնելով քիչ առաջ դիտածս՝ վարչապետի հարցազրույցը Շանթին՝ նա առայժմ չի հասկանում:
Եւ նրա 2008-ի բռնություններին վերադառնալու իր քողարկված սպառնալիքը խոսում է այն փաստի մասին, որ նա պետական գործիչ չէ, այլ պարզապես ավազակ: Ես խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հանդիպմանը գնալ շարժման մյուս կազմակերպիչների հետ և միայնակ չվարել բանակցությունները», - գրել է Սերժ Թանկյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.armtimes.com