«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել եւ նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով
Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս բնակարան է ձեռք բերել եւ որտե՞ղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը:
Ես իմ աղետյալ քաղաքի` Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչո՞ւ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ եւ ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի:
Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդ ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս:
Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք:
Այո:
Կարող ա գողանո՞ւմ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ եւ վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն`ապացուցի:
Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատո՞ւն է:
Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու:
Իսկ Երեւանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում:
Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձայակությունը 140 հազար դրամ է:
40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞:
Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը:
Ո՞վ է պատվիրատուն:
Դա իմ գործն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am