Նիկոլ Փաշինյանը բացահայտեց իշխանության հետ բանակցության պլանը.

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը պատմեց, թե ինչ է խոսել Արմեն Սարգսյանի հետ, ով եկել էր Հանրապետության հրապարակ: Արմեն Սարգսյանը հարցրել է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցության: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ պատրաստ է բանակցության մեկ թեմայով՝ Սերժ Սարգսյանի հեռացումը եւ իշխանության անցնցում փոխանցումը: Հանդիպումը պետք է տեղի ունենա չեզոք տեղում: Նա հրապարակել է բանակցության պայմանները. 1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին 3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն: Արագ օրենսդրական փոփոխություններ են արվում, եւ ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ առաջիկայում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Սա է մեր ճանապարհային քարտեզը, բայց սա միակ տարբերակը չէ, մենք ունենք տարբեր պլաններ, բանակցությունների ժամանակ մանեւրի համար: Բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման եւ իշխանության անցնցում փոխանցման դեպքում, ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հայցեց հավաքվածների լիազորությունը նման բանակցությունների մասնակցելու համար:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.