«Ամեն ինչ պատրաստ է, 10 րոպեից ձենը կլսենք». Նիկոլ Փաշինյան.

«Երևանի տարբեր փողոցներ այս պահին կամ փակվում են կամ փորձ է անում փակելու։ Ինձ Երևանի ամենախոշոր հատվածներից զանգեցին և ասացի, որ ամեն ինչ պատրաստ է, 10 րոպեից ձենը կլսենք։ Ես հիմա չեմ ասի՝ որ հատվածի մասին է խոսքը»,-Գյուլբենկյան փողոցում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Լրագրողը հետաքրրքվեց՝ այսինքն՝ իր այսօրվա մարտավարությունը զանգերի հետքերով գնա՞լն է։ Փաշինյանն ասաց, որ որոշել են այդպես և փորձը ցույց է տալիս, որ ճիշտ են որոշել։

«Այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, տեղի է ունենում թավշյա, ժողովրդավարական հեղափոխություն։ Բոլոր նրանք, ովքեր շտապում են, առաջարկում եմ միանալ, որ այս ամենն արագ ավարտվի»,- ասաց նա։ Նա նշեց, որ բերման ենթարկվելը պետք չէ ընկալել՝ որպես սարսափելի ինչ-որ բան. «Բերման ենթարկվելը նույնպես քաղաքացիական անհնազանդության դրսևորում է»։ Լրագրողները նկատեցին՝ միայն բերման ենթարկել չէ, արդեն կալանավորվել է ցուցարարներից Տիգրան Մազմանյանը։ Փաշինյանն էլ ասաց, որ դատապարտում է այդ որոշումը. «Բոլոր որոշումներն անձամբ ես եմ կայացրել, և եթե իրավապահ մարմիններն ասելիք ունեն, թող անձամբ ինձ ասեն»։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.