Ժամեր Առաջ՝ Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է  shamshyan.com -ը  Ժամը 01։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Մանվել Համբարձումյանի վարած Mercedes Benz T500 L մակնիշի 04 T 012AM համարանիշի և 25-ամյա Կառլեն Ներսեսյանի վարած Mercedes G 500 մակնիշի 01 ՕZ 011 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 01 հերթապահ խումբը, սակայն վարորդները բժիշկներին հայտնել են, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել և հրաժարվում են բժշկական օգնությունից։ Բախման հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes Benz T500 L-ի համարանիշները դիվանագիտական են, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն հաշվառված է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը վարորդներից եղել է Կ. Ներսեսյանը, ով կարմիր լույսի առկայության տակ է հատել խաչմերուկը։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ժամեր Առաջ՝  Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.Ժամեր Առաջ՝  Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.Ժամեր Առաջ՝  Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.Ժամեր Առաջ՝  Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.Ժամեր Առաջ՝  Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում.... Ֆոտո,Բացառիկ Տեսանյութ.