Քիչ առաջ. Ցուցարարներից Տիգրան Մազմանյանին ձերբակալել են․

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարներից Տիգրան Մազմանյանին ձերբակալել են։ Նրա հայրը՝ Մհեր Մազմանյանը, Factor.am-ին հայտնեց, որ որդին հիմա պահվում է Էրեբունու նախնական կալանքի մեկուսարանում։ Տիգրան Մազմանյանը կասկածվում է երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225-րդ հոդվածի առաջին մասով սահմանված արարքներ կատարելու մեջ։

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:

Հաջորդ մեղադրանքը՝ 225-1. 1-ին մասը սահմանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Հավելենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում, Factor.am-ի տեղեկություններով, բերման է ենթարկվել շուրջ 37 քաղաքացի։ Բացի Մազմանյանից, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ևս երկու քաղացի է ձերբակալվել։ 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.